Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.05.2017 | 00:00

Գոհանում եմ Քեզնից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ,
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր
ծառային`
Բոլոր վտանգներից ու
փորձություններից
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային
տեսնելու
Քո ողորմության լույսը։
Ամեն։

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ